Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանը, Հերմինե Նաղդալյանը տեղավորվել են Բուզանդի փողոցում, իսկ բնակիչները մնացել են դրսում». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 18:40

Այսօր կառավարությունից իրենց բնակարաններն էին պահանջում Ֆիրդուսի եւ Բուզանդի թաղամասի բնակիչները, որոնք 10 տարի է սպասում են իրենց բնակարաններին: Նրանց տները իրացվել են` պայմանով, որ կառուցվող շենքից բնակարան կստանան, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում «ֆիրդուսցիներն» ասացին, «մնացել են անտուն, թափառական»:

Նրանց խոսքերով, մի շարք պաշտոնյաներ` Հովիկ Աբրահամյանը, Հերմինե Նաղդալյանը, Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը «տաք-տաք» տեղավորվել են իրենց բնակարանների տեղում` Բուզանդի փողոցում կառուցված շենքում , իսկ երկար տարիներ այդ փողոցում բնակված բնակիչներն այսօր անտուն են:

Բնակիչներից մեկի խոսքերով, իրենց առաջարկում են փոքր կենտրոնում փոխհատուցում մեկ քմ-ն 630 դոլար, սակայն իրենք հրաժարվում են, քանի որ նման գնով Փոքր կենտրոնում բնակարան չես կարող գնել:

«Եթե դու տենց ճարպիկ ես, կարողանում ես  630 դոլարով տուն առնես, գնա առ, իմ տունը տուր, ինձ քո փողը պետք չի»,-ասաց Արմենուհի Ղուկասյանը:

Երբ հերթական անգամ ֆիրդուսցիների բողոքը լսելու դուրս եկավ կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը, ցույցի մասնակիցները պահանջեցին` օր ու ժամ ասել, թե երբ են իրենց հարցը լուծելու:

Մանրամասները` տեսանյութում

Իրացման գոտու բնակիչները, որոնց տներն իրացվել էին հանուն գերակա շահի, կառավարության առաջ նստացույց արեցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31