«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 15-ը կգործի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը, որում ներկայացված են մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ:
«Չենք սպասում՝ պատերազմ լինելո՞ւ է, թե ոչ, պարզապես շարունակում ենք աշխատել: Ամեն օր պետք է զարգանալ՚.-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գնդապետ Դանիել Բալայանը: Որպես օրինակ նա նշեց, որ Х55 մոդելի մարտական առաջադրանքներ կատարող (թռիչքներ, բեռների տեղափոխում) ինքնաթիռը (լուսանկարում) ստեղծման օրից կատարելագործվում է: Այն արտադրված է Հայաստանում, եւ ինչպես գնդապետը վստահեցրեց, այդ սարքավորումը մրցունակ է միջազգային շուկայում:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցան ՀՀ ԶՈՒ ցուցադրական ելույթներ:
Ներկայացված զինտեխնիկայի մասին մանրամասն՝ Aravot.am-ի առաջիկա հրապարակումներում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ