Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյանը կմասնակցի բողոքի քննությանը

Հոկտեմբեր 13,2016 17:41

Վերաքննիչ քրեական դատարանում հոկտեմբերի 13-ին քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման հարցը:

Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Պավլիկ Մանուկյանը դատական նիստին չէր մասնակցել: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Մանուկյանը մասնակցի նիստին. «Վերջինս մեզ հետ առանձին տեսակցությունների ընթացքում հայտնել էր իր կամքը, որ ցանկանում է մասնակցել բողոքի քննությանը: Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեր ներկայացրած միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի 16:00-ն»:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանը լուրջ առողջական խնդիրներ ունի. «Վերջին մեր տեսակցությունները որոշակի տագնապ են առաջացնում պաշտպանական կողմի մոտ, որովհետեւ հետվիրահատական շրջանը, իմ կարծիքով, ոչ այդքան հարթ է անցնում՝ ցավերը փոխարեն մեղմվեն՝ ավելին են սաստկանում: Ռենտգեն հետազոտությունից հետո ինքն է այդ տեղեկատվությունը տվել, որ որոշակի խնդիրներ կան իր ծնկում ոսկրերի հետ կապված»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31