«Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու՝ մնան, թե գաղթեն, նրանք ազատ են»,-այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում անդրադառնալով հալեպահայերին Հայաստան տեղափոխելու խնդրին, հայտարարեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ նախագահ Լենա Հալաջյանը: Նրա հավաստմամբ՝ մեր հայրենակիցներին ոչ ոք չի պարտադրում մնալ Հալեպում:
Լենա Հալաջյանը նշեց, որ Հալեպի հայաշատ թաղամասերը Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո են. «Ովքեր ուզում են Հայաստան տեղափոխվել, բայց գումար չունեն, կարող են դիմել դեսպանատանը»:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն էլ հայտնեց, որ հոկտեմբերի 17-ին Սիրիայից ՀՀ կժամանի 21 հոգանոց ընտանիք. «Օրերս ժամանել է մեկ ընտանիք՝ 4 հոգով: Մեր աշխատակիցները օդանավակայանում են: Տեղեկանում ենք՝ տարբեր վայրերից եկող ինքնաթիռների մեջ սիրիահայեր կա՞ն, թե՞ ոչ, եւ դիմավորում»: Սերժիկ Սրապիոնյանը հավելեց, որ օդանավակայանում գործում է նաեւ ավտոմեքենա, որը սիրիահայերին ժամանակավոր կացարան է տեղափոխում:
Ի դեպ, փոխնախարարն ապատեղեկատվություն է համարում տվյալը, թե 600 սիրիահայեր ցանկություն են հայտնել Հայաստան տեղափոխվելու. «600 հոգանոց սիրիահայերի ցուցակ չկա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ