Հանրապետականը չէ, որ Գագիկ Ծառուկյանին պետք է թույլ տա վերադառնալ քաղաքականություն. ասում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ես չեմ կարծում, թե Հանրապետականը հեռացրեց Գագիկ Ծառուկյանին: Պարզապես իր վերջին ելույթները էսպես միանգամից հարված էր եւ ոչ թե ցիվիլ Սահմանադրական ճանապարհով եւ էդտեղ ինչ-որ բաներ էր երեւում եւ հանրապետականը ինչ-որ տեղ ճշմարտությունը ասեց»:
Հանրապետականն այդքան իրավունքներ չունի, որպեսզի դեմ լինի Գագիկ Ծառուկյանի վերադարձին,-ասում է Գալուստ Սահակյանը: Սակայն խորհրդարանի ղեկավարը չգիտի՝ հաջորդ Ազգային Ժողովը Գագիկ Ծառուկյանի կարիքը կունենա՞. «Ես դեռեւս չգիտեմ հաջորդ խորհրդարանն իմ կարիքը ունի, թե ոչ, դուք ինձ հարցնում եք նրա կարիքը կունենա՞»:
Ինքը՝ Գալուստ Սահակյանը, մտադիր է դառնալ հաջորդ խորհրդարանի պատգամավոր, բայց դա չի նշանակում, որ կլինի պատգամավոր, առավելեւս՝ նախագահ. «Բայց իհարկե խորհրդարանում պիտի լինեմ, եւ եթե հնարավորություններ ստեղծվի՝ նաեւ ԱԺ նախագահ կլինեմ, որովհետեւ ես կարծում եմ, որ ԱԺ-ն աճ է ապրել»:
Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի տարօրինակ ընտրությանը Գալուստ Սահակյանը չի ուզում քաղաքական բացատրություն տալ. «Վանաձորում թե ինչ է տեղի ունեցել, բնականաբար ոչ ես գիտեմ, ոչ դուք գիտեք»:
Կարդացեք նաև
Խորհրդարանի նախագահին ընդհանրապես զարմացնում են Հանրապետականին ուղղված մեղադրանքները, թե իբր կեղծեցին, կաշառեցին: Բայց այստեղ մի հոգի չէ, մեծ եւ լուրջ կուսակցություն է. «Եվ այդ կուսակցության մեջ, ինչպես նաեւ բոլոր կուսակցության մեջ, կարող են եղելություններ լինել: Բայց դա չի նշանակում, որ հանրապետականը լավն է կամ վատն է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ