Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուղնախարարն առաջարկում է հայկական արտադրանքը նաեւ ռուսական բրենդի տակ արտահանել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 16:30

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկում է հայկական գյուղարտադրանքն արտահանել մեկ միասնական բրենդով, եւ դա հնարավոր է լինի ռուսական բրենդ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կիսվեց Մոսկվա գործնական այցի արդյունքներով:

Նախարարն ասաց, որ ՌԴ մայրաքաղաքում քննարկել է Հայաստանից հայկական արտադրանքը մեկ բրենդով դուրս հանելու հարցը. «Այսօր խնդիր կա, որ շատ փոքր արտադրությունները, որոնք տեխնիկական դժվարություններ ունեն, մտնել ռուսական շուկա: Ռուսաստանի խոշոր ցանցերն ուզում են մեծ քանակություն եւ ստաբիլ որակ, ստաբիլ մատակարարում: Մեր փոքր ու միջին ընկերությունների համար դժվար է: Մենք քննարկել ենք՝ արդյոք նման հնարավորություն կա՞:  Օրինակ՝ նախկինում քննարկվում էր հայկական արտադրանքների իրացման բազա ունենալ, բայց դա մի քանի անվանում է, եւ այլն, արդյոք հնարավորություն կա՞ մի բրենդով դուրս գալ, դա կարող է լինի հայկական, ռուսական բրենդ կամ պատվեր, որը այստեղի գործարարներից ընդհանրացված պատվեր վերցնի եւ արտահանի, եւ այնտեղ սիստեմավորված ցանցերի հետ պայմանագրով…այստեղ կնվազվի արտադրողների ռիսկերը»:

Պարոն նախարարն ասաց, որ նման քայլի դիմելու համար օրենսդրական դաշտն է պետք կարգավորել, եւ, իհարկե, մեր հայ արտադրողների, Առաքելյանի խոսքերով ասած՝ կոնսոլիդացումն ու համաձայնությունն է պետք. «Եթե նրանք համաձայնեն, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները»:

Իսկ թե բրենդը ի՞նչ տեսքով է լինելու, այս հարցին էլ ի պատասխան՝ նախարարն ասաց. «Տվյալ ընկերությունը, Ռուսաստանի մարկետինգը, Հայաստանի գործարարների միասնական որոշումը պետք է լինի, կա գաղափար եւ բոլորը պետք է միավորվեն, կարեւորը հայ արտադրողները համաձայնվեն»:

Իգնատի Առաքելյանն ասաց, որ այս նախաձեռնությունը կարող է ձեռնտու լինել փոքր ու միջին արտադրողներին, իսկ խոշորներն արդեն ունեն իրենց շուկաները:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31