Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին «Էրեբունի» և «Կոտայք» ակումբների գրությունները:
Հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-ից 17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղևորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով: ՀՖՖ-ն բավարարել է «Էրեբունի» ակումբի խնդրանքը:
Հոկտեմբերի 11-ին «Կոտայք» ակումբը դիմել էր ՀՖՖ-ին թիմը ՀՀ ֆուտբոլի առաջնությունից և Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ Կոտայք ՖԱ ՍՊԸ-ն ունի ֆինանսական խնդիրներ, հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել ակումբը, ուստի «Կոտայք» ֆուտբոլային ակումբը ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը: ՀՖՖ-ն բավարարել է նաև «Կոտայք» ակումբի խնդրանքը:
Կարդացեք նաև
ՀՖՖ