Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես 7 ամսականում ինքս ինձ օրորում էի Էլլա Ֆիցջերալդի երգի ներքո». «Ա1+»

Հոկտեմբեր 13,2016 16:21

«Դուք հայերդ ամենուրեք, ամեն տեղ ձեզ լավ եք զգում, անում եք, այն ինչ պետք է անեք, սակայն չեք ձուլվում։ Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ, երկար տարիներ ցանկություն եմ ունեցել այցելել։ Իրականում Հայաստանի մասին առաջին անգամ լսեցի, երբ 1968-ին եկա Խորհրդային Միություն, հետո ծանոթացա Շարլ Ազնավուրի հետ, կատարեցի նրա երգերը, աշխատեցի Պատրիկ Մանուկյանի հետ, որն ինձ շատ բան պատմեց Հայոց ցեղասպանության մասին։ Հիմա այստեղ եմ և անչափ երջանիկ եմ։ Հայ կատարողներից, միայն Տիգրան Համասյանին գիտեմ, և իմ այցը լավ առիթ է ծանոթանալ հայկական ջազին։ Անգամ ամերիկաբնակ Ջորջ Ավագյանի մասին, որին նվիրված է այս փառատոնը, քիչ բան գիտեի, նույնիսկ այն, որ նա Լուի Արմսթրոնգի պրոդյուսերն է եղել»։

Այսօր ջազի սիրահարների համար ֆանտաստիկ երեկո է։ Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում ելույթ կունենա Grammy եռակի մրցանակակիր երգչուհի Դի Դի Բրիջուոթերը։

«Ջազն իմ մեջ է, ասում է Դի Դին։ Հայրիկս երդվում էր, որ ես յոթ ամսականում ինքս ինձ օրորում էի Էլլա Ֆիցջերալդի երգի ներքո։ Երգել եմ դեռ փոքր տարիքից։ Մեր տանը միշտ ջազ էր հնչում, և երբ բացահայտեցի, որ իմ ընկերուհիներից շատերը չեն էլ լսել օրինակ, Մայլզ Դևիսի մասին, խիստ զարմացա։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31