Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը կրկին անդրադարձավ «Օլիմպոս» կրթահամալիրին

Հոկտեմբեր 13,2016 16:15

Վերջերս կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ահազանգել էր , որ մտահոգիչ նամակ է ստացել «Օլիմպոս» կրթահամալիրի ուսուցչուհի Լիանա Փիլիպոսյանից, որը գրել էր՝ իր որակմամբ՝ դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանի ապօրինի գործողությունների մասին և հայտնել, թե այս տարվա հունիսին դրանց վերաբերյալ մի քանի ուսուցիչներ նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: «Այդ նամակով նախարարին տեղեկացրել են, որ տնօրենը մայիս ամսին ուսուցիչներին ստիպել է իրենց հաշվին արձակուրդ վերցնել՝ նրանց վստահեցնելով, որ նախարարությունն է այդպես հրահանգել ու անձամբ նախարարը տեղյակ է: Այնուհետև 8 հոգու հրահանգել է այլ անձանց կողմից Կոնվերս բանկի միջոցով 17000-ական դրամ օգնություն փոխանցել դպրոցին և նման այլ փաստեր»,- նշել էր տիկին Բախշյանը հրապարակման մեջ:

Դրան հետեւել էր «Օլիմպոս» կրթահամալիրի արձագանքը, որտեղ մասնավորապես ասվում էր, «Օլիմպոս» կրթահամալիր- ավագ դպրոցում Լիանա Փիլիպոսյան անուն -ազգանվամբ ուսուցչուհի չի աշխատել և չի աշխատում, իսկ ներկայացված տեղեկություններն ու «փաստերը» չեն համապատասխանում իրականությանը:

baxshyan1

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը նշեց. «Ֆեյսբուքով ինձ նամակ գրեց «Օլիմպոս» կրթահամալիրի մասին ահազանգած Լիանա Փիլիպոսյանը, որը ես հրապարակեցի: Հետո պարզվեց, որ կրթության եւ գիտության նախարարությունը ուշադրություն էր դարձրել հրապարակման վրա, հետաքրքրվել էր, որ «Օլիմպոս» կրթահամալիրում այդպիսի մարդ չի աշխատում, չնայած Լիանա Փիլիպոսյանը դարձյալ Ֆեյսբուքով՝ պատասխանելով իմ հարցին, ասել էր, որ ինքը այդ դպրոցում է աշխատում»: Տիկին Բախշյանը նաեւ ներկայացրեց իր եւ Լիանա Փիլիպոսյանի ֆեյսբուքյան գրագրությունը, որտեղ վերջինիս ինքը գրել է. «Հարգելի Լիանա, տեսե՞լ եք «Օլիմպոսի» պատասխանը «Առավոտում», ասում է այդ ազգանունով ուսուցիչ չի աշխատել և չի աշխատում, ինչպե՞ս կպատասխանեիք… Լիանա, պաշտոնապես նամակ եմ ստացել, որ այդ դպրոցում այս անուն -ազգանունով ուսուցիչ չկա, ո՞վ ես դու, փաստորեն այդ դպրոցում չես աշխատում, ստե՞լ ես ինձ»: Տիկին Բախշյանի փոխանցմամբ, Լիանա Փիլիպոսյանն էլ պնդել է.

«Տիկին Բախշյան, ես աշխատում եմ այդ դպրոցում, իմ հաշվին արձակուրդ վերցնողներից մեկն էլ ես եմ եղել, իմ նշածները փաստ են և դա արձանագրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչության կողմից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31