«Այն, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում, ուղղված է քաղաքական միջոցներով ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության ապահովմանը՝ օգտագործելով այն մեծ քաղաքական ներուժը, որը գոյություն ունի դրանցում»,- Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ այսօր հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Որպեսզի այդ ներուժը նպատակային օգտագործվի եւ ՀԱՊԿ երկրները պատրաստ լինեն ցանկացած սպառնալիքների՝ պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով: Այդ տեխնիկան պետք է լինի օպերատիվորեն համատեղելի, որպեսզի զինծառայողները համատեղ մարտական գործողություններ անցկացնելու ժամանակ դժվարությունների չբախվեն»,-հավելեց նա:
Նիկոլայ Բորդյուժան նաեւ հույս հայտնեց, որ «ArmHiTec»-ը Հայաստանի նոր թրենդը կդառնա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ վաղը Երևանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ