Իրավապաշտպան Էրվին Իբրագիմովը, որը ղրիմյան թաթար է, 2016 թ. մայիսի 24-ին Բախչիսարայում առևանգվել է ճանապարհային ոստիկանության ծառայողների հագուստով անհայտ անձանց կողմից: Պաշտոնական հետաքննությունը ձգձգվում է: Անվտանգության դաշնային ծառայության Սիմֆերոպոլի բաժանմունքում հրաժարվել են ընդունել Էրվինին առևանգելու վերաբերյալ վերջինիս հարազատների հայտարարությունն ու դեպքի վերաբերյալ տեսագրությունը: Տեսահոլովակը պատրաստվել է Ուկրաինայի մարդու իրավունքների հելսինկյան միության կողմից: Նպատակն է՝ հրավիրել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ղրիմյան թաթարներին առևանգելու դեպքերի վրա և օգնել տուն վերադառնալ նրանց, ովքեր դեռևս կարող են վերադառնալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ