Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը գուցե ինչ-որ բան գիտի…». Իվան Վոլինկինը՝ Ադրբեջանին թեւավոր հրթիռներ վաճառելու մասին

Հոկտեմբեր 13,2016 15:59

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցությունը զարգանում է: Կարծում եմ՝ պետք է գործակցության նոր ուղիներ մշակել»,- Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Անդրադառնալով ցուցահանդեսում ներկայացված զինատեսակներին՝ դեսպանը նկատեց, որ հայ արտադրողները շատ են, ինչը կարեւոր խթան է ՀՀ տնտեսության համար. «Ակնկալում եմ, որ ցուցահանդեսը կդառնա ամենամյա՝ Աստված տա»: Իվան Վոլինկինը վստահեցրեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական գործակցության համաձայնագրեր առաջիկայում էլ կկնքվեն:

Դեսպանը նաեւ ասաց, որ չունի տեղեկատվություն այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է թևավոր հրթիռներ մատակարարել Ադրբեջանին. «Թևավոր հրթիռները մի բան են, «Իսկանդերը»՝ մեկ այլ…»: Նկատառմանը, թե ադրբեջանական կողմն է այդ մասին հայտարարել, Վոլինկինն արձագանքեց. «Ադրբեջանական կողմը գուցե ինչ-որ բան գիտի, մենք չգիտենք»:

Դեսպանը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ այլ երկրներ իրավունք չունեն հարցին միջամտելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31