Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահականից ցուցարարներին հիշեցրել են 90-ականները, թե «ավելի վատ տարիներ ենք ունեցել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 15:54

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Սարի թաղի բնակիչները նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել եւ պահանջում էին Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված իրենց հարազատներին համաներմամբ ազատ արձակել: Նրանք վստահեցնում էին, որ հուլիսի 19-ին կալանավորված տղաները որեւէ կապ չունեն «Սասնա ծռեր» խմբի հետ, պարզապես ոստիկաններին մոտեցել են` բողոքելու, որ գազ չունեն, լույս չունեն, ջուր չունեն:

Նախագահականից ցուցարարներից 2 հոգու ընդունեցին եւ լսեցին բողոքը:

Նրանցից մեկը`կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը` Թորոս Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ մի բան չէին ասում: Իրենց գործի բնույթը հենց դա է` դիմավորեն, քաղցր ձեւով, կլսենք, էս կանենք, էն կանենք, էմոցիաներով մի խոսացեք, փաստերով խոսացեք: Փաստերով ենք, էլի, խոսում: Մարդիկ բռնված են` այս հիմքերի վրա»:

Երբ ցուցարարները ներկայացրել են, որ իրենց հարազատներն ընդամենը գազի, լույսի համար են բողոքել, որ այդ օրերին անջատել են, նախագահականից պատասխանել են, թե` մենք ավելի վատ տարիներ ենք ունեցել, ավելի վատ ժամանակներ ենք ունեցել` հիշեցնելով 90-ականները:

Ցուցարարներն էլ պատասխանել են, որ շատ լավ հիշում են 90-ականները` մոմի լույսի տակ ինչպես են ապրել, բայց պատասխանել են, որ սա 2016 թվականն է, 90-ականները չեն. «Ես իրեն հարց եմ տալիս` պատկերացրեք, Կենտրոն թաղամասը տրանսպորտ չունենա, ջուր չունենա, հոսանք չունենա, ինչ կկատարվի` սաղ ժողովուրդը ոտքի կկանգնի: Բայց Սարի թաղը ծայրամաս է, անտարբերության մատնված, ինչ ուզում անում են»:

Կարող է մեկ-երկու ոստիկանների քար է կպել, բայց այնպես չի, որ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով պետք է մեղադրանք հարուցեն. «Դա մարմնական ծանր վնասվածքներն է: Ծանրը մենք պատկերացնում ենք, որ այդ մարդը 1 ամիս հիվանդանոց է պառկել եւ լուրջ բուժում է ստացել, այնինչ նման բան չկա: Ինչի չեն օգտագործում 316-ի 1-ին կետը, որովհետեւ այդպես տուգանքով ազատվում են: Բայց հիմա մարդկանց վախեցնում են 5-10 տարի` քար գցելու համար: Այս մարդիկ քրեական մարդիկ չեն, ելել են` իրենց կենցաղային խնդիրներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31