«Կարծում եմ՝ բոլորը ծանոթ են ՀՀ սահմանադրության հետ եւ գիտեն, որ պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն է, եւ կապը՝ զինված ուժերի եւ պետության մյուս կառույցների հետ»,-Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր նշանակմանը՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Քննադատությունների առնչությամբ, թե ինքը զինվորական չէ, Վիգեն Սարգսյանն ասաց. «Սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, եւ ոչ թե զինվորական»:
Վիգեն Սարգսյանը Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում չվերանշանակվելը չի կապում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների հետ. «Կարծում եմ՝ հանրապետության նախագահը պաշտպանության նախարարությունում շատ հստակ ներկայացրեց այդ փոփոխության հիմնավորումը»:
«Հնարավո՞ր է, արդյոք, պաշտոնաթող լինեն հանրության կողմից քննադատելի բարձրաստիճան զինվորականները» հարցին ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նկատեց. «Բանակում չարաշահումների վերացումը ազգ-բանակի կառուցման կարեւորագույն բաղադրիչներից է, որի հետ է կապված վստահությունը զինված ուժերի հանդեպ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ