Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրականության նոբելյան մրցանակը ստացավ Բոբ Դիլանը

Հոկտեմբեր 13,2016 15:16

2016թ. Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի բանաստեղծ, հեղինակ-կատարող Բոբ Դիլանին՝ «ամերիկյան երգի ավանդույթում նոր բանաստեղծական լեզվի մշակման համար»: Այս մասին հայտարարել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սարա Դինուսը, հաղորդում է Lenta.ru-ն:

2016թ. մրցանակի համար նախատեսվող գումարը կազմում է 8 մլն շվեդական կռոն (923 հազար դոլար):

Նշենք, որ բուքմեյքերական ընկերությունները այս տարվա Գրականության նոբելյան մրցանակի հավակնորդներ էին համարում ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիին, քենիացի գրող Նգուի Վա Տխինոնգոյին, նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսսեին, ամերիկացի դասական Ֆիլիպ Ռոտին, սիրիացի բանաստեղծ Ադոնիսին և ամերիկացի արձակագիր Դոն Դելիլոյին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31