Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է հայկական ֆուտբոլը նման վատ վիճակում, պարբերաբար պարտություններ է կրում մեր թիմը, ասաց. «Իհարկե, արդյունքները մտահոգում են եւ բավարար չեն: Իսկ խնդիրները բազմազան են, կոնկրետ չկա, ես ինչպես նշել եմ, որ եթե ինչ-որ խնդիր մտահոգում է, մենք զբաղվում ենք, կապ չունի` ֆուտբոլ է, ըմբշամարտ է, ծանրամարտ է»:
Նախարարն ասաց, որ մասնագետների է հրավիրելու խնդիրը քննարկելու համար:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում վարչապետի՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի կրճատման, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հանձնարարության ուղղությամբ, Ռոստոմյանն այսպես պատասխանեց. «Կան հասարակական կազմակերպություններ, որոնց էֆեկտիվությունը պետք է ուսումնասիրել եւ տալ վերջնական արդյունք: Մասնավորապես, նաեւ պետք է նշել, այն ՊՈԱԿ-ները, այն մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, այսինքն` չունեն դահլիճներ, որ մարզվեն, դրանք կվերամիավորվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ