Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների մասին տեղեկատվությունը զինկոմիսարիատից կտրամադրվի եռօրյա ժամկետում

Հոկտեմբեր 13,2016 14:54

Սահմանված Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի համաձայն այսուհետ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, կամ զինծառայողի, կամավորականի զոհվելու դեպքում տեղեկատվությունը զինկոմիսարիատից սոցիալական աջակցության տարածքային մարմիններ կտրամադրվի եռօրյա ժամկետում:

Սահմանված պարտադիր նորմով սոցիալական աջակցության տարածքային մարմինները կսկսեն օրենքով սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, որի արդյունքում կձևավորվի տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմամասնագիտական խումբ, որն իր գործունեությունը կծավալի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների  շրջանակներում:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 13.10.2016թ. հերթական նիստում:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31