Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործում» նոր պաշտպաններ են ներգրավվում

Հոկտեմբեր 13,2016 13:05

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «օֆշորի գործով» դատական նիստը:

Հիշեցնենք, գործարար Փայլակ Հայրապետյանն այս գործով մեղադրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին եւ գործարար Աշոտ Սուքիասյանին`խաբեությամբ եւ կեղծարարությամբ իր ունեցվածքը խլելու մեջ:

ofshori_dat

Փայլակ Հայրապետյանի եւ մյուս տուժողների շահերի պաշտպանը վատառողջ է, ինչի մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացվեցին դատարանին: Դրանով պայմանավորված տուժողները կարիք գործում նոր փաստաբանների ներգրավման: Նրանց շահերն այսուհետ կներկայացնեն նաեւ փաստաբաններ Գոհար Գեւորգյանը, Աշոտ Գեւորգյանը եւ վերջինիս օգնական Կարեն Պողոսյանը:

Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի տուժողի ներկայացուցիչները հնարավորություն ունենան գործի 34 հատոր նյութերին ծանոթանալ:

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին, ժամը 12.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31