Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նորից անդրադարձավ ՊՈԱԿ-ներին եւ ԾԻԳ-երին, երբ Նարեկ Սարգսյանը կառավարության նիստին ներկայացնում էր ՀՀ կառավարությանն առընթեր «քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«ՊՈԱԿ-ները բալաստից ազատել, այն գործառույթները, որոնք անհասկանալի են, վերջնական վարչարարությունը չի կատարում՝ հրաժարման։ Եվ, քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օր ժամանակ, եւ այդ հինգ օրվա մեջ խնդրում եմ ինձ զեկուցել, որպեսզի մենք տեսնենք․․․ մի հատ էլ կոմիտե չսարքենք, հետո կոմիտեին հանձնարարություն տանք կրճատել։
Պարզեցնում ենք կառավարումը, կրճատում ենք՝ 2, ՊՈԱԿ-ները, ավելորդ կառույցները, ԾԻԳ-երը, ԾԻԳ-երից հրաժարվում ենք։ ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ հրաժարվում ենք։ Տնօրեն, բոլոր էդ ատրիբուտիկան, էդ ամեն ինչը մաքրում ենք, կտրուկ նվազեցնում ենք ծախսերը»։
Նարեկ Սարգսյանն էլ ասաց․«Այն, ինչ ասում եք, վարչապետի որոշմամբ արդեն ակտ կա, որով այդ կրճատումներն ու փոփոխություններն արդեն երեւում են, եւ ես դրանք կներկայացնեմ»։
Կարդացեք նաև
«Շատ լավ, բայց խնդրում եմ եւս մեկ անգամ վերանայել, այնպիսի դեկորատիվ եւ կոսմետիկ չլինի»,-ասաց վարչապետը։
https://www.youtube.com/watch?v=2TvxjLRJsNc
Նելլի ԲԱԲԱՅԱՆ