Պարզվում է՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ԱԳՆ աշխատակազմի բջջային հեռախոսների քանակը մեկով ավելացնելու հարցը։ Փաստաթղթում պաշտոնապես նշված է, որ «կարգավորման նպատակը» եւս մեկ հեռախոս գնելն է, իսկ «ակնկալվող արդյունքը»՝ այն, որ ԱԳ փոխնախարարը բջջային հեռախոս ունենա։
«ՉԻ»- Ընդամենը երկու էջի վրա շարադրված այս նախագիծը, համաձայնվեք, շատ փնթի է կազմված։ Օրինակ՝ ոչ մի խոսք չկա այն մասին, որ արտգործնախարարի տեղակալը պիտի «պետական գույք հանդիսացող սույն բջջային հեռախոսն օգտագործի խոսելու նպատակով»։ Ավելին՝ կառավարության որոշման նախագծում գրված չէ նաեւ, որ այղ հեռախոսը պետք է ձեռք բերվի «իրա գարյադըշնիկով»։
Փոխարտգործնախարարի պաշտոնում, ի դեպ, կարելի էր նշանակել այնպիսի մեկին, ով բջջային հեռախոս ունի եւ կառավարության պահուստային ֆոնդի հույսին չէ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում