Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոյկոտն աշխատում է», իսկ քաղաքապետարանը գործնականում չի աշխատում. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 13,2016 12:27

Եվ այսպես. խիստ նեղսրտած, որ չնայած մանդատների թվաբանական-գումարային առավելությանը, միջկուսակցական գրավոր համաձայնությանն ու հավելյալ կուրծքծեծոցուն, այդպես էլ չհաջողվեց Վանաձորում իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, «Լուսավոր Հայաստանի», ապա նաեւ՝ «Հայկական վերածննդի», ապաեւ՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ բոյկոտելու են քաղաքի ավագանու առաջիկա նիստը:

Եթե ձեւականությունները դնենք մի կողմ, ապա գործնականում այսպիսի տպավորություն է ստեղծվում. ԱԺ պատգամավոր եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեսնելով, որ չստացվեց իր եղբորը դարձնել Վանաձորի քաղաքապետ, հիմա ամեն ինչ անելու է նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «կյանքն ու գործունեությունը թունավորելու համար» (պատկերավոր ասած): Համենայն դեպս ամեն ինչ անում են, որ նման ընկալում ձեւավորվի:

Նկատենք նաեւ, որ ավագանու անդրանիկ նիստում վանող տպավորություն թողեց այն, թե Էդմոն Մարուքյանը ինչպես էր ամեն կերպ ձգտում իր եղբորը քաղաքապետ ընտրել տալ, եւ այն, թե ինչպես էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, փորձում, այսպես ասենք՝ ազդել ներկաների վրա եւ ստուգում նրանց նյարդերի ամրությունը:

Ամենից հետաքրքիրը վանաձորյան բոյկոտի ենթատեքստն է: Ըստ բոյկոտողների մոտեցման՝ դա իրենց թույլ կտա պարզել, թե ովքեր են նշված երեք ուժերի շարքերում փակ գաղտնի մնացած այն 4 ներկայացուցիչները, որ հակառակ միջկուսակցական համաձայնության, քաղաքապետ ընտրելիս քվեարկել են ՀՀԿ թեկնածուի օգտին: Այսինքն՝ եթե ավագանու նիստը տեղի ունենա, եւ որոշումներ ընդունվեն, ապա այդ «քառյակը» կամ գոնե 1-2-ը իրենք իրենց կմատնեն: Այս է Էդմոն Մարուքյանի եւ մի կերպ համատեղված «ընկերախմբի» բոյկոտային տրամաբանությունը:

Էհ, իսկ եթե նշված անհայտ քառյակը այնքան խելամիտ գտնվի, որ նույնպես նիստերին չմասնակցի, ապա նշված երեք ուժերն էլի իրենք բան չեն կորցնում՝ «բոյկոտն աշխատում է», իսկ քաղաքապետարանը գործնականում չի աշխատում, ավելի ճիշտ՝ կարող է տորպեդահարվել քաղաքային իշխանության՝ ավագանու եւ քաղաքապետի աշխատանքը:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31