Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը, եթե վերադառնա քաղաքականություն, կլինի թե՛ ԲՀԿ, թե՛ ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ». Վահե Էնֆիաջյան

Հոկտեմբեր 13,2016 12:08

Այսօր մամուլում հրապարակումներ են տարածվել այն մասին, որ նոյեմբերին տեղի է ունենալու ԲՀԿ արտահերթ համագումար, որի ժամանակ ԲՀԿ-ն կանոնադրությամբ նոր պաշտոն է ստեղծելու` ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ, և հենց այդ համագումարում էլ ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ է դառնալու Գագիկ Ծառուկյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը մնալու է ԲՀԿ նախագահի պաշտոնում:

Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց` օրակարգային նման հարց կա՞, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Նման տեղեկություն հրապարակելուց առաջ բարդ չէր լինի բացել ԲՀԿ կանոնադրությունը և տեսնել, որ ստեղծման օրվանից` 2006-ից, մեր կանոնադրությամբ արդեն ամրագրված են եղել ԲՀԿ նախագահի և քաղաքական խորհրդի նախագահների պաշտոնները: Նախկինում ԲՀԿ նախագահն ու քաղխորհրդի նախագահը Գագիկ Ծառուկյանն էր, այժմ Նաիրա Զոհրաբյանը»:

Դառնալով Գագիկ Ծառուկյանի` քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին հրապարակումներին` Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց. «Երբ պարոն Ծառուկյանը որոշում կայացնի վերադառնալ քաղաքականություն, նա կրկին կլինի թե՛ ԲՀԿ նախագահ, թե՛ քաղական խորհրդի նախագահը, դա նաև Նաիրա Զոհրաբյանի ցանկությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31