Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ԿԳՆ-ին հանձնարարեց դպրոցներում տնօրենի պաշտոնում «մայր֊աղջիկ» ազգակցական կապերին վերջ տալ

Հոկտեմբեր 13,2016 12:06

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ շնորհավորեց Վարդան Հարությունյանին` ՊԵԿ-ի պետ նշանակվելու առիթով։ Շնորհավորելիս վարչապետը շեշտեց եւ հիշեցրեց, որ մամուլը շատ է գրել, որ Հարությունյանը դիմադրել է այս պաշտոնին անցնելու համար։

Կարեն Կարապետյանը շնորհավորեց նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արսեն Հարությունյանին՝ եւս նույն առիթով։

Վարչապետը հանձնարարություններ տվեց կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին․ Կարապետյանը հանձնարարեց 7-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում, ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների ուղղությամբ:

Վարչապետի խոսքերով՝ «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք` մայր եւ աղջիկ, եւ այլն: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ»։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց յուրաքանչյուր շաբաթ հեռահաղորդակցային կապ իրականացնել դպրոցների հետ, եւ որտեղ կա ուսուցիչների պակաս, երեխաներին հնարավորություն տալ այդ դասընթացներն իրականացնել։

«Կարծում եմ` ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում եւ հետեւողական ենք լինելու»,֊-ասաց վարչապետը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին էլ հանձնարարեց միջոցներ մշակել, որպեսզի երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար քաղաքացիները հնարավորություն ունենան առցանց դիմելու, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել, որպեսզի քաղաքացիները կարողանան նպաստ եւ կենսաթոշակ ստանալու համար դիմում ներկայացնել ցանկացած բաժին` անկախ գրանցման վայրի եւս ներկայացնել։

Վարչապետը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին էլ հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական, հասարակական կազմակերպություններին պարգեւատրումների համար պետբյուջեից ծախսումների արդյունավետությունը, հիմնավորվածությունը եւ կրճատել անարդյունավետ ծախսերը, այդ խնայված միջոցներն ուղղել սպորտային միջոցառումների կազմակերպմանը: Կարեն Կարապետյանի խոսքերով՝ պետք է ամեն օր քայլ կատարել այդ ուղղությամբ, նախարարը պետք է ներկայացնի ազգային, հանրապետական ծրագիր, որ դա ամենօրյա ոճ դառնա:

Վարչապետի խոսքերով՝ «Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկում եմ բաց եւ թափանցիկ աշխատել մամուլի հետ, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ ենք անում, ուր ենք գնում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31