Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. «Ռուսաստանին պետք չէ պատերազմ Կովկասում». «168 ժամ»

Հոկտեմբեր 13,2016 11:49

Ինչպես ցույց տվեցին սիրիական զարգացումները, Ռուսաստանը Սիրիայի կառավարական զորքերի հետ շարունակեց Հալեպի ուղղությամբ հարձակումը, ինչը հանգեցրեց համագործակցության կասեցման։ Այս հարցը շարունակում է մտահոգել միջազգային փորձագիտական հանրությանը, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ ռուս-ամերիկյան առճակատումն էլ ավելի կխորանա։ «168 ժամն» այս մասին զրուցեց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն եւ անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոյի հետ։

 Այսօր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները Սիրիայում բավականին արմատական են եւ անզիջում։ Այս ֆոնին տեսակետներ են շրջանառվում, որ ԱՍՆ-ի հակադրությունը՝ Ռուսաստանին Սիրիայում թուլացնելու համար, ՌԴ-ն կփորձի այլ հակամարտ գոտիներում ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, խոսքը մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Ի՞նչ եք կարծում այս հնարավորության մասին։

– Սա չափազանցված մոտեցում է Ռուսաստանի քաղաքականության մասին։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հակասությունները հենց Սիրիայում էլ կմնան, քանի որ իրենք՝ կողմերն են այդպես ցանկանում՝ վախենալով հարաբերությունների հետագա սրումից։ Ուստի անհրաժեշտ կլինեն համագործակցության այլ «վայրեր»։ Չի բացառվում, որ դա լինի հենց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը,

որն այդպիսի մի հարթակ է եղել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար վրացական պատերազմից հետո։ Այնպես որ, սա չի բացառվում։

Հաշվի առնելով ապրիլյան անսպասելի պատերազմը, որը չափազանց անցանկալի սցենար էր նաեւ Ռուսաստանի համար, այս հարցում միջնորդներն այլեւս շատ զգույշ քաղաքականություն են որդեգրելու։ Կա եւս մեկ պատճառ՝ Ռուսաստանը չի անի նման բան, քանի որ Ռուսաստանին պետք չէ պատերազմ Կովկասում։

– Այսինքն՝ ըստ Ձեզ, հնարավոր է, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանն արդյունավետությամբ միջնորդական առաքելություն իրականացնեն Ղարաբաղո՞ւմ։

– Այո, ես դա հնարավոր եմ համարում, քանի որ նախ՝ չկա հակադրություն Ղարաբաղյան հակամարտության շուրջ միջնորդների միջեւ, եւ երկրորդ՝ կա հարաբերություններում առաջացած լարումը թուլացնելու անհրաժեշտություն,

որը կարող է տեղի ունենալ այս հակամարտության կարգավորման գործընթացում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31