Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՏՄ. ո՞վ շահեց. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 13,2016 11:32

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շուտով կդառնա երկու տարեկան, եւ այժմ առանց կաշկանդվելու կարելի է գնահատել, թե այդ քայլը Հայաստանի համար ինչ նշանակություն է ունեցել։

Երրորդ երկրների հետ ԵՏՄ անդամ երկրների արտաքին առեւտուրը ընդհանուր կազմել է 270 միլիարդ 542 միլիոն 800 հազար դոլար, որից 227 միլիարդ 31 միլիոն 800 հազար դոլարը բաժին է հասնում Ռուսաստանին։ Ի դեպ, արտաքին առեւտրաշրջանառության տարբերությունը՝ արտահանման եւ ներմուծման ծավալների համեմատությունը, ԵՏՄ անդամ երկրներից բացասական է միայն Հայաստանի եւ Ղրղզստանի դեպքում։ Մասնավորապես, մեր երկրի արտաքին առեւտրի բացասական սալդոն 385 միլիոն 800 հազար դոլար է։ Այլ կերպ ասած՝ մենք նշված գումարի չափով ավելի շատ ապրանք ենք ներմուծել, քան արտահանել ենք։ Փոխարենը Ռուսաստանի դեպքում առեւտրաշրջանառության դրական տարբերությունը կազմել է 51 միլիարդ 492 միլիոն 800 հազար դոլար։ Այսինքն՝ այս տարվա յոթ ամիսների.արդյունքներով Ռուսաստանը վերը նշված գումարի չափով հարստացել է։ Մասնավորապես, Ռուսաստանը մեր հանրապետության հետ առեւտրաշրջանառության արդյունքում «շահել» է 229 միլիոն 900 հազար դոլար։

Իսկ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա արդյոք իրավիճակն այլ կլիներ։ Հաշվի առնելով, որ մեր ապրանքաշրջանառությունը հիմնականում բաժին է հասնում հենց Ռուսաստանին, ապա միանշանակ կարող ենք ասել, որ ԵՏՄ-ի անդամակցությունն այս դեպքում ձեւական բնույթ է կրել, որովհետեւ բոլոր խնդիրները հնարավոր կլիներ երկկողմ պայմանագրերով կարգավորել։ Ավելին, դրանց մի զգալի մասը վաղուց կարգավորված էր։

Այսինքն՝ իրականությունն այն է, որ ԵՏՄ պայմանագիրը տնտեսական տեսանկյունից ոչինչ չփոխեց։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Գազի և զենքի արժեքները հանեք,նոր համամատեք…:Մյուս կողմից ձեզ ով նորմալ տնտեսագետ կհամարի,եթե իշխանություններին չթերագնահատեք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31