Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝ այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ, ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։
Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։
https://www.youtube.com/watch?v=u9eku17RJZo
ՀՀ ոստիկանություն
լրիվ գժվե՞լ եք: ինչ ա նշանակում որ ծնողական ապտակի համար դատաբժշկական փորձաքնություն եք անցկացնում…
հիմա ով՞ ա հիվանդ, էտ մա՞յրը, թե էտ օրենքը գրողը, որով դրա համար փորձաքնություն եք նշանակել