Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը շուտով կստանձնի Հայաստանը։
Բավական է թվարկել կազմակերպության անդամ պետություններին՝ հասկանալու համար, թե շահերով որքան թույլ են նրանք կապված միմյանց հետ։ Հայաստանին ու Ղազախստանին անվտանգության առումով միմյանց կապող ի՞նչ շահեր կան… Ճիշտ է՝ չկան։
Կամ որքա՞ն է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտահոգվում այն փաստից, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին տեղի են ունենում զինված ընդհարումներ։ Ճիշտ է՝ չի մտահոգվում։
«ՀԱՊԿ-ի խնդիրն այն է, որ իր պատասխանատվության տակ գտնվող երեք տարբեր ռեգիոններում՝ Կենտրոնական Ասիա, Կովկաս ու Արեւելյան Եվրոպա-Բելառուս, անդամ-պետությունների շահերը շատ տարբեր են։ Հայերը չեն ցանկանում մասնակցել Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարին, իսկ ղազախները չեն ցանկանում աջակցել հայերին ղարաբաղյան ճակատում»,- նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Կարդացեք նաև
Ուստի, շահերի հակադրության այս սարդոստայնում, ինչպես նշեց ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը, Կազմակերպությունը դեռ գոյություն ունի եւ գործում է միայն մեկ պատճառով։ Այդ պատճառի անունը Ռուսաստան է։ «Ռուսաստանը ՀԱՊԿ-ում
ամենամեծ ռազմաքաղաքական միավորն է եւ այդ երկրները մի ֆորմատում պահող հիմնական օղակը»,- նշեց Եվսեեւը։ Այս առումով ՀԱՊԿ-ն, իրականում, ավելի շատ Ռուսաստանի դաշնակիցների ակումբն է, որոնք անվտանգության հարցերով ուղղահայաց կապերով կախված են Ռուսաստանից եւ ոչ թե հորիզոնական շահերով միմյանց հետ կապված դաշնակից երկրների համագործակցության հարթակ։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում