Լրահոս
Օրվա լրահոսը

 «Լուսավոր Հայաստանը» գիտի՝ ովքեր են Վանաձորի ընտրություններում հուշագրի պայմանավորվածություններին դեմ դուրս եկել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 13,2016 11:01

«Լուսավոր Հայաստանի» Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը, որին սատարելու համար հուշագիր էին կնքել ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԼՀ-ն, երեկ ասաց, թե «Լուսավոր Հայաստանը» գիտի՝ ովքեր են Վանաձորի ընտրություններում հուշագրի պայմանավորվածություններին դեմ դուրս եկել, սակայն չի ուզում «վհուկների որսով» զբաղվել։

Հիշեցնենք, Քրիստ Մարուքյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ստացավ 14, իսկ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ 19 ձայն։

«Արդեն մի քանի անգամ ասել ենք՝ ինչ մեր պայմանավորվածությունների արդյունքում եղել է։ Մենք գիտենք։ Խնդիրն արդեն հրապարակային քայլերն են, որ մարդիկ, ովքեր չեն կատարել հուշագրի պարտավորությունները, իրենք իրենց բացահայտեն, որպեսզի այն չլինի վհուկների որսի ճանապարհով։ Մենք հիմա չենք ասելու՝ սա պահել է, նա չի պահել։ Մենք գիտենք՝ ով չի պահել, սպասում ենք, այդ մարդիկ ասեն, որ իրենք են»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ ստացվում է սլաքներն ուղղում եք դեպի ՀՎԿ, համոզվա՞ծ եք, որ ԼՀ-ում բոլորը ձեր օգտին են քվեարկել, Մարուքյանն ասաց. «Կասկածներ չկան ԼՀ-ի վրա, մենք համոզված ենք, որ 10-ն էլ արել են այն, ինչ պայմանավորվել ենք»։

Հարցին, ուրեմն «Հայկական վերածնո՞ւնդն» է, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Դա դուք եք ասում, ես որեւէ բան չասացի։ Թող մարդիկ իրենց բացահայտեն, եթե չեն բացահայտում, դա ավագանու առաջիկա նիստին կերեւա»։

Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31