Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Իսկ ինչի՞ համար է քվե տվել ընտրողը, բոյկոտելո՞ւ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2016 10:36

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

– Այն, ինչ կատարվեց ավագանու առաջին նիստում, երբ 13 (լավ, ՀՅԴ-ն էլ հետը՝ 15) մանդատ ունեցող թեկնածուն 19 քվեով ընտրվում է քաղաքապետ, նորմա՞լ եք համարում։

– Որքան էլ ես շահագրգիռ կողմ լինեմ, միեւնույն է, զուտ քաղաքականության տեսակետից ցավում եմ կատարվածի համար; Ոչ թե նրա համար, որ ՀՀԿ թեկնածուն է ընտրվել, այլ նրա համար, թե ինչ կատարվեց իրականում։ Եթե ընտրողների մոտ որպես ընդդիմադիրներ ներկայացած քաղաքական ուժերը համատեղ համաձայնագիր են ստորագրում, բնականաբար ենթադրելի է, որ պետք է պահպանեին իրենց իսկ կնքած համաձայնությունը։

Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Եվ առկա վիճակից առաջին հերթին եզրակացություններ պետք է անեն հենց այդ ուժերը, քանզի եթե մի լոկալ տարածքում երեք քաղաքական ուժեր չեն կարողանում գտնել 18 վստահելի, հավատարիմ մարդ, ապա դա ինքնին մտահոգիչ է հատկապես եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, երբ պետք է կարողանան վերահսկել ընտրական գործընթացը։

Ընդ որում՝ սա բացասական հետեւանքներ կարող է ունենալ նաեւ հետագայի համար, քանի որ ցանկացած իշխանություն, երբ զգում է, որ կարող է իրեն ձեռնտու արդյունք ապահովել այս կամ այն ճանապարհով, առավել հանգիստ է զգում իրեն։ Իսկ դա անթույլատրելի է։

Մյուս կողմից՝ գտնում եմ, որ արդարացված չէ բոյկոտելու քաղաքականությունը։ Քաղաքը բազում խնդիրներ ունի, եւ եթե ամիսներ շարունակ կաթվածահար արվի քաղաքապետարանի գործունեությունը, հազիվ թե հնարավոր լինի որեւէ արդյունքի հասնել։ Չէ՞ որ վանաձորցին միայն ՀՀԿ-ին չէ ձայն տվել, այլ նաեւ նշյալ ուժերին։ Իսկ ինչի՞ համար է քվե տվել ընտրողը, բոյկոտելո՞ւ։ Ես ուզում եմ հավատալ, որ նշյալ ուժերի խնդիրը Վանաձորում դրականորեն ինչ-որ բան փոխելն է, այլ ոչ թե սոսկ պաշտոնը։

Ինչ վերաբերում է վերոնշյալ չորս հոգուն «հայտնաբերելուն», ապա չեմ կարծում, թե դա է այսօր գերխնդիրը։ Իրականում, իմ համոզմամբ, նույն այդ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ զսպող դեր ունենան տեղի իշխանությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով՝ թե՛ համագործակցությամբ, թե՛ քննադատությամբ հնարավոր լինի Վանաձորի ու վանաձորցիների համար դրական գործ անել։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31