«Այդ ի՞նչ ես ասել լրագրողներին, թե մենք ծախվել ենք, ձեներ ենք առել: Արդար ստացել ենք»,- ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպես մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Նրանք տեւական ժամանակ իրար բացատրում էին, թե ով է ճիշտ: Լեւոն Զուրաբյանը Լյովա Խաչատրյանին ասաց՝ այդ դեպքում ինչո՞ւ ես կոնկրետ դու ստորագրել Տիգրան Մուկուչյանի առաջադրման համար: Հետո նրանք առանձնացան ու սկսեցին բանավիճել:
«Առավոտի» հետ զրույցում Լյովա Խաչատրյանը պատասխանելով Լեւոն Զուրաբյանի մեղադրանքին, որ մասնակցել են ձայների գնման աճուրդին՝ ասաց. «Թող մատնանշեն՝ էդ ումի՞ց ենք առել»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
13.10.2016