2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: «Այն պահին, երբ նախագահ Գյուլն այցելեց Հայաստան, դա Հայաստանի հաղթանակն էր: Հենց այդ պահին Հայաստանը սփյուռքից վերցրեց Հայաստանի արտաքին քաղաքականություն վարելու պատասխանատվությունը: Հենց այդպես էլ միշտ պետք է լինի: Հայաստանը պետություն է, ինքը պետք է մշակի արտաքին քաղաքականության հիմնաքարերը, այն չպետք է թելադրվի ոչ Վաշինգտոնից, ոչ էլ այլ վայրերից»,- նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հոկտեմբերի 8-9-ը Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպված` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» քննարկման ընթացքում:
Ռ. Կիրակոսյանի համոզմամբ` Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ունեին մի քանի ռազմավարական սխալներ, Թուրքիան թերագնահատեց Ադրբեջանի ազդեցությունն այդ հարցում. «Թուրքիայի ԱԳՆ-ում չափազանց նեղվել էին, որ նրանց «փոքր եղբայր Ադրբեջանն» այդքան ազդեցություն ունի Թուրքիայի վրա»:
Թեմայի մանրամասները
«Առավոտ», 12.10.2016