Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները դիմում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հոկտեմբեր 12,2016 23:55

Առաջարկ ազատամարտիկների անունից

Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք ,որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա ,որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջություն գնով ԱԶԱՏԱԳՐԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ բնակարանով ապահովվի:

Առաջարկում ենք. այն Ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով,կարողանան օգտվել ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՓՈԹԵԿԱՅԻն ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԻՑ, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:
Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով:

Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը,որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ ՎՃԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ նվիրելով:

Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:

Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31