Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը նախատեսված էր շահագործման հանձնել 2014թ. հունիսին, սակայն շահագործման հանձնվեց 2015-ի հուլիսին: Շրջանցիկ ճանապարհը կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկությունը: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցողը, այդ գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Սահմանագոտին շրջանցող 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ ճանապարհի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 537 միլիոն դրամ:
Մեկ տարի է անցել շրջանցիկ ավտոճանապարհի շահագործումից, սակայն այդ ճանապարհին բազում տեղեր ճեղքեր են առաջացել: Ճանապարհի մի հատվածում սողանքային գոտի է: Ձմռանը այդ հատվածը, հավանաբար, կքանդվի:
Նշենք, որ բազմաթիվ նեղ ոլորանների պատճառով այդ ավտոճանապարհից շատ քիչ վարորդներ են օգտվում: Վարորդների բացարձակ մեծամասնությունը գերադասում է երթեւեկել Վազաշեն-Պառավաքար հիմնական, ավելի երկար, սահմանամերձ ճանապարհով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ