ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ վերջին քառօրյայում մեղադրել էր ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին՝ ՀՅԴ-ՀՀԿ զույգի հետ կոալիցիա կազմելու մեջ:
Նա ասել էր. «Այս 4 կուսակցությունները, լինելով միմյանց մարմին ի մարմնե, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերում եւ իշխանությունների հետ վերածել են ընտրությունները ձայների գնման աճուրդի»:
«Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպես պատասխանեց Լեւոն Զուրաբյանի մեղադրանքին. «Թող մատնանշեն՝ էդ ումի՞ց ենք առել, էդ ո՞ր դախլի վրա էր ձայները դրած ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, թե այլ: Ես նման բան չգիտեմ, մենք ոչ մի ձայն էլ չենք առել, բայց եթե իրենք ունեն նման ինֆորմացիա, թող հայտնեն՝ ծախողներից մեկը իրե՞նք էին, թե՞ ովքեր էին, էդ ումի՞ց ենք առել»:
Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ի փաստարկների մասին, թե ով է ծախվել ՀՀԿ-ին՝ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ