Առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, որն օրերս է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից, նոր պաշտոն կունենա:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Միրիջանյանը կղեկավարի «Նորք» հոգեբուժական կենտրոնը: Այս կենտրոնի նախկին տնօրեն Գագիկ Սայադյանն արդեն քանի ամիս էր աշխատանքից ազատվել էր եւ հիմնարկը ղեկավարում էր պաշտոնակատար:
Ըստ մեր տեղեկությունների, Գագիկ Միրիջանյանի նշանակումը կլինի վաղը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ