«Կոնգրես» հյուրանոցում Արիաննե Կաուլիի շախմատի միաժամանակյա բարեգործական խաղի ընթացքում, որին շատերի համար անակնկալ եկել էր նաեւ Լեւոն Արոնյանը, Aravot.am-ը հայկական շախմատի առաջատարի հետ շատ կարճ զրուցեց նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին շրջանի անփառունակ մրցելույթների մասին:
– Հայկական ֆուտբոլով շարունակո՞ւմ ես հետաքրքրվել:
-Այո:
– Ի՞նչ ես զգում վերջին երկու պաշտոնական հանդիպումներում կրած պարտություններից հետո:
Կարդացեք նաև
– Տխուր եմ:
– Քո պատկերացմամբ, ի՞նչ է հարկավոր անել այս իրավիճակից դուրս գալու համար:
– Ես ֆուտբոլից քիչ բան եմ հասկանում: Բայց, կարծում եմ, կարեւոր է, Հայաստանի առաջնությունն ուժեղացնել: Եվ որ լեգեոներները մեզ ֆուտբոլ խաղալ սովորեցնեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ