Երեւանի Ինթերնեյշնլ Ռոտարի ակումբի անդամ, միջազգային վարպետ, Ֆիլիպինների եւ Ավստրալիայի չեմպիոն Արիաննե Կաուլին «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում 22 խաղատախտակների վրա միաժամանակյա բարեգործական խաղի սեանս անցկացրեց:
Նախաձեռնությանը միացել են Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի շախմատի ակադեմիան, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, որոնց հովանավորության եւ աջակցության շնորհիվ միջոցառմանը մասնակցեցին նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք ու երեխաներ:
Բարեգործական խաղի նպատակն է՝ միջոցներ ներգրավել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Պարույր Սեւակի անվան այգին վերակառուցելու եւ շրջակա թաղամասերի բնակիչներին ու հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի դարձնելու, այն ներառական հանգստի բարեկարգ գոտու եւ խաղահրապարակի վերածելու համար:
Նախատեսված 40-ից, միաժամանակյա խաղին մասնակցեցին 22 շախմատասերներ՝ այնքան, որքան խաղատախտակ ամրագրել էին հովանավորները՝ յուրաքանչյուրի համար վճարելով 120 հազար դրամ: Գոյացած գումարը կտրամադրվի ծրագրի իրականացմանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ