Կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում ներառված է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակել Մասիս Բաղդասարյանին:
Որոշման նախագիծը, ինչպես օրակարգում է գրված, ներկայացնելու է դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը: Մասիս Բաղդասարյանը եւս դաշնակցական է՝ նախկինում ՀՅԴ բյուրոյի անդամ էր:
Նա որպես աշխատակազմի ղեկավար է աշխատել նաեւ քաղաքաշինության նախարարությունում, 2014-ին ազատվել է այս պաշտոնից, երբ Նարեկ Սարգսյանին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակել էր ճարտարապետական կոմիտեի ղեկավար: Մասիս Բաղդասարյանը այս կոմիտեում էլ զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ