Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիզա Գումրոյան. պատրաստվում եմ դիմել վերաքննիչ դատարան՝ վճիռը բողոքարկելու նպատակով

Հոկտեմբեր 12,2016 16:53

Նախ ցանկանում եմ նշել, որ ես Gazeta.am և Neonews.am լրատվական կայքերի խմբագիրը չեմ, որևէ առնչություն չունեմ այդ կայքերի հետ, բազմիցս ասել եմ, թե ինչ գործունեություն եմ իրականացրել: Կայքերը չեն գործում այս տարվա հունվարից, այժմ դրանք անգամ իմ անունով չեն գրանցված, քանզի ի սկզբանե որևէ հետաքրքրություն չեմ ունեցել վերոնշյալ կայքերի հետ կապված:

Ես եղել եմ «Առաջ Ռուսաստան և Հայաստան» բարեգործական հիմնադրամի կրթական բաժնի ղեկավարը: Հիշյալ կայքերի հետ առնչությունս եղել է այնքանով, որ դրանք գրանցված են եղել իմ անունով, որը ինձ տարիներ առաջ խնդրել էր Ա. Նիկողոսյանը: Ես ի սկզբանե ինձ պատշաճ պատասխանող չեմ ճանաչել ու մինչ օրս էլ չեմ համարում: Ճիշտ է դատարանը հայցը մասնակի բավարարել է, սակայն ես համաձայն չեմ վճռի հետ, ուստիև պատրաստվում եմ դիմել վերաքննիչ դատարանին վճիռը բողոքարկելու նպատակով: Եվս մեկ, հուսամ վերջին անգամ կհայտարարեմ, որ ես Ա. Նիկողոսյանի հետ որևէ առնչություն չունեմ, իսկ եթե Տ. Ուրիխանյանի կռիվն ինձ հետ է, ուրեմն շատ լավ, դատը շարունակում ենք արդեն վերաքննիչ դատարանում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31