Հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի դահլիճում կայացավ «Հոգևոր Հայաստանի» կողմից հրավիրված Թարգմանչաց շարժման քննարկում՝ այսօրվա համատեքստում:
«Թարգմանչական արվեստում լուրջ խնդիր ունենք: Որպես Հովհաննես Թումանյանի «փաստաբան»՝ ասեմ, որ Թումանյանն էլ չի հռչակվում աշխարհում, որովհետեւ չի թարգմանվում, որպեսզի Թումանյանը ճանաչելի լինի, պետք է խոսի լեզուն, իսկ այդ միջնորդությունը պետք է թարգմանիչներն իրականացնեն»,-ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ թարգմանչական արվեստը խթանելու համար պետական, քաղաքական ծրագրեր իրականացվեն:
Նարինե Թուխիկյանը նշեց, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը շատ է խոսում գրահրատարակչության ու թարգմանական ոլորտի մասին, սակայն նաեւ նկատեց, որ խոսքից զատ պետք է նպաստել, որ գործի թարգմանություն-հրատարակություն-աշխարհի լավագույն գրատներում եւ ինտերնետով վաճառք շղթան, պետությունն էլ պետք է պարտադիր պատվեր իջեցնի:
Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի տնօրենը մի զավեշտալի դեպք հիշեց, թե ինչպես էր Կոստան Զարյանը թարգմանվել իսպաներեն, ընդ որում՝ ոչ թե հայերենից, այլ ռուսերենից: «Պատկերացնո՞ւմ եք, հովանավորն էլ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Լավ, ինչպե՞ս կարելի էր Սփյուռքի ներուժը չօգտագործել ու հայերենից իսպաներեն չթարգմանել: Թե էլի ստացվում է՝ ո՞վ ենք մենք, որ որոշել ենք հայերենից թարգմանել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ