Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Ռուշանյան. ՊՆ սոցիալական վարչությունում սարսափելի վիճակ է

Հոկտեմբեր 12,2016 16:21

«Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների խնդիրները ոչ թե լուծվում են, այլ գնալով էլ ավելի հավաքվում են իրար գլխի»,- հոկտեմբերի 12-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը:

Նա նշեց, որ 24 ազատամարտիկ եւ զորացրված պայմանագրային զինծառայող դիմել է իրեն բնակարան ստանալու հարցով. «Պաշտպանության նախարարությունը չի մերժում, ասում է՝ կանենք, կտանք, բայց երբ, Աստված գիտի: Իսկ օրենքը հստակ ասում է՝ զինծառայողը հաշվառված է բնակարանի հարցով, ապահովվում է: Բոլորս հասկանում ենք, որ «ապահովվում է»-ն ներկա ժամանակ է: Այսինքն՝ եթե այսօր է այդ մարդն ազատվել, եւ քանի որ այս տարվա պետական բյուջեն հաստատված է, ուրեմն՝ պետք է մտնի հաջորդ տարվա պետական բյուջեի մեջ»:

Ռազմիկ Ռուշանյանը հայտնեց, որ բոլոր խնդիրները բուժվարչության հետ լուծվել են, իսկ սոցիալական վարչությունում սարսափելի վիճակ է:

Անդրադառնալով նոր կառավարությանը՝ նա ասաց, որ զգացմունքները հակասական են. «Սկզբից լավ տպավորություն թողեց, բայց վարչապետի հայտարարությունից հետո ոչ մի առաջընթաց չկատարվեց: Առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, ես այդ քաղաքական կամքը չեմ տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31