Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն առաջարկում է «հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից». Թուրքիայի ԱԳ նախարարը` ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 12,2016 16:11

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նախարարի ելույթից հետո ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան նրան հարց հղեց` փաստորեն ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիային բնութագրելով որպես Մինսկի խմբի կողմ հանդիսացող երկիր: Պատվիրակը մասնավորապես հարցրեց. «Որպես Մինսկի խմբի կողմ` Թուրքիան ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»:

Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանեց` ղարաբաղյան հակամարտությունը համարելով շատ դժվար լուծվող հարց. «Բարդ է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը: Մենք Ցյուրիխում ստորագրեցինք հայ-թուրքական արձանագրություններ, որոնք, ցավոք, հաջողություն չունեցան»:

Դառնալով կոնկրետ ղարաբաղյան հակամարտությանը` Մևլութ Չավուշօղլուն արծարծեց Հայաստանի` հինգ շրջանների զիջման հարցը. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է, հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաև Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. անկախ Արցախ says:

    ժամանակի Ադրբեջանը թող չհարձակվեր Արցախի վրա ու ճանաչեր Արցախը որպես անկախ պետություն, բայց արեց հակառակը, հայն էլ ստիպված էր ազատագրեր այդ տարածքները, այնպես որ մեղքը ձերն է ու հիմա ջուր մի ցանեք:

  2. Toros Aleksanyan says:

    բա էն ո՞վ էր, որ պնդում էր թէ ռուսները մեր տարածքները թուրքին հանձնելու մտադրություն չունեն: Թէ՞ ԵԽԽՎ-ի ամբիոնից արտ. գործ. նախարարի մակարդակով էլի “խեղճ” ռուսներին զպարտում են տականքները…

  3. բաբ says:

    1-Թրքերը մինչև հիմա գոռգռում էին իրենք պատերազմում պարտվել են ոչ թե Հայերին այլ ռուսներին:
    2-ինչու պիտի հավատանք էս չօշօղլու: ասածներին միթե նա մնացած թրքերի նման ստախոս չէ?

  4. Կուզեմ հարցնել.Հապա հայկական պատվիրակությունից մի խելոքը չկա՞ր,որ ադրբեջանցու,թուրքիայի նախարարին դիմելու ձեւից ու բովանդակությունից («Որպես Մինսկի խմբի կողմ)հետո վեր կենար ու ասեր «ադրբեջանցի,թուրքիան «էդ գործում չկա,պրովակացիայով մի զբաղվի»:…Սուս են մնացել…Հասկացա՝ չեն «ֆայմել»…Դե….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31