Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ տնտեսվարողը ռուսական շուկայի հասանելիության հույս չունի»,-ասում է տնտեսական լրագրողը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2016 16:05

«Բարձր մաքսատուրքերով իրենց պաշտպանող շուկաները երկար կյանք չունեն: Պատմության մեջ չի եղել բարձր մաքսատուրքերով համակարգ, որն ունենար զարգացած տնտեսություն: ԵՏՄ-ն երկար կյանք ունենալ չի կարող՝ բացառապես տնտեսական պատճառներով: Տնտեսությունը զարգանալու համար պետք է լինի առավելագույնս բաց, մրցակցային՚,-Երեւանի մամուլի ակումբի այսօր՝ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպած «Ռուս-հայկական հարաբերություններում առկա անվստահության դրսեւորումները եւ դրանց ազդեցությունը ինտեգրացիոն նախագծերի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը:

Ըստ նրա, Հայաստանն ունի մրցակցային հսկայական առավելություններ, որոնք, սակայն, միայն տեսական են. «Ունենք հրաշալի պայմաններ, մարդկային-գիտական ռեսուրս, կրթական մակարդակ: Խնդիրն այն է, որ զարգացման ճիշտ ուղղություն պետք է վերցնել: ԵՏՄ-ում չենք կարող մեզ վստահ զգալ: Որպես օրինակ՝ Բելառուսը սկսեց ՌԴ-ի հետ բանակցել՝ գազի գինը նվազեցնելու շուրջ, եւ հանկարծ «Ռոսսելխոզնադզորը» բելառուսական կաթնամթերքի մեջ հայտնաբերեց վնասակար նյութեր: Բելառուսը հրաժարվեց իր պահանջից: Հետեւաբար, նման իրավիճակում նորմալ ինտեգրացիա չի կարող լինել»:

Բանախոսի համոզմամբ՝ եթե ԵՏՄ անդամ Հայաստանը սկսի ինքնուրույն քաղաքական քայլեր կատարել, «կպարզվի», որ ՌԴ արտահանվող հայկական լոլիկն ամենաանորակն է եւ դրա ճանապարհը կփակվի. «Նման օրինակները շատ են: Հայ տնտեսվարողը ռուսական շուկայի հասանելիության հույս չի կարող ունենալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31