ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը
-Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը սեպտեմբերի 10-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։
-Կիսում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը` կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում ևս իրականացնելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության վերաբերյալ։
Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների խթանումը ողջ եվրոպական մայրցամաքում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա։
Կարդացեք նաև
Խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանը, առաջին հերթին, ցուցադրում է այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակների ու սկզբունքների նկատմամբ իր անհանդուրժողականությունը։
ԼՂՀ ԱԳՆ