«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը վերացվել է։ «Ա1+»-ի հետ զրույցում նրա կինը՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ լուրը ստանալուց անմիջապես հետո շտապել է ամուսնու հետ տեսակցելու։ «Այս պահին շատ ուրախ եմ եւ շատ հուզված, ճանապարհին եմ, գնում եմ Անդրիասի հետ հանդիպման»,-ասաց Ա. Թարխանյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Պարզ է թէ այժմ հասանք այն հանգրվանին ուր դրսից անձերի հետ տեսակցութեան արգելքը վերանալու է, Յուլիսի արիւնահեղ դէպքերի պատճառով ձերբակալված բոլոր բանտարկյալների պարագային: Յաջորդը, երկու օրից, լինելու է Եղնուկյանի պարագան:
Թէ այս արգելքը ի սկզբանէ հիմնավորված էր կամ ոչ, ըստ խորքի դատավարությունների ժամանակ, կը տեսնենք…
Սակայն պաշտպամ փաստաբանները պարտավոր են գոնէ ընտանիքի անդամներին բացատրելու թէ, տեսականօրէն, վարկածային մակարդակի վրա, ինչո՞ւ տնօրինվեցաւ օրինական այս արգելքը: Այլապէս, անոնք կարծում են – կամ ել ձեվացնում են կարծել… – թէ միայն «անգթություն» է այդ տնօրինումը, պետական վրէժի կամ ոխի չգիտեմ ինչ է, եւայլն.
Այս մարդիկը, ըստ էութեան, ձերբակալված են ժողովրդային ապստամբություն կազմակերպելու, գրգռելու եւ առաջնորդելու ամբաստանությամբ:
Հետեւաբար, մինչեւ այն ատեն որ բանական կարելիությունը կար որ շարունակվի այդ գործողությունը, անոնց միջեւ պիտի որ անջատվէին հաղորդակցության բոլոր հնարավորությունները: Որպէսզի բանտի միջից անոնք չկարողանան շարունակել այդ գործը: Իսկ եթէ դրսից անձեր տեսակցէին իրենց հետ, այդ այցելուները կարող էին ծառայել որպէս նիւթի առարկա ամբաստանյալների միջեւ հաղորկադցության միջոց: Այո, մինչեւ իսկ երեխա մը կարող է այդ նպատակով գործածվիլ… Նամանաւանդ որ ընտանիքները, առաջին գիծի վրա իսկ, տեւաբար ջատագովում եւ ծափահարում են Յուլիսի հանցագործությունը, իսկ արմատական այս խելագար շարժումին մէջ անվերջ ու հատկապէս շահագործվում են դերակատարների երեխաները:
Այս է առարկայական բացատրությունը, զուտ Օրէնքի հիման վրա:
Մնացյալը պրոպագանդա է:
Ցաւալի է որ մինչեւ օրս դեռ ոչ մէկը, ոչ մէկ տեղ եւ ոչ մէկ ձեւով չպարզեց այս տարրական բացատրությունը: Թեկուզ մի քիչ մխիթարելու համար բանտարկյալների ընտանիքի այն անդամները որոնք իսկապէս չեն հասկանում թէ բանն ինչումն է…