Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքի երկարեցման դեմ բողոքի քննությունը: Դատարանի որոշումը հրապարակվել է այսօր, այն է՝ Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի ներկայացրած բողոքը մերժվել է:
«Որոշումը դեռ չեմ ստացել, բայց կարծում եմ՝ նույն ձեւակերպումները պետք է լինեն, ինչ մյուսների դեպքում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի՝ բողոքը մերժելու հիմնավորումներին, ասաց Հարություն Բաղդասարյանը: Նա վստահ է, որ եթե նախաքննության ընթացքում իր պաշտպանյալն ազատության մեջ գտնվի, չի խոչընդոտի գործի քննությանը. ՙՆա ոչ խոչընդոտելու ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն՚:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանին եւս նախատեսում է բողոք ներկայացնել, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ