Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանն անիծվածի պես աշխատել սիրող մարդ է»

Հոկտեմբեր 12,2016 15:11

«Ես հետեւել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքին: Ինքն անիծվածի պես աշխատել սիրող մարդ էր: Բայց ի տարբերություն Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանին տրված չէր, պայմանական ասած, այն հրացանը, որով ինքը կրակեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն`անդրադառնալով մեր երկրում ընթացող կադրային փոփոխություններին եւ դրանց շուրջ զարգացող իրադարձություններին:

Նա վստահ է`եթե Հովիկ Աբրահամյանին էլ «դաբրո» տային, ինքն էլ բարեփոխումներ կիրականացներ: Սուրեն Սարգսյանի տպավորությամբ, Հովիկ Աբրահամյանը հենց դրանից է նեղսրտել, որ իրեն չի առաջարկվել իրականացնել այդ բարեփոխումներն, այլ դա վստահվել է Կարեն Կարապետյանին. «Ուղիղ հաշվով, Կարեն Կարապետյանն անում է այն, ինչն իրեն ասվել է կամ ինչ պայմանավորվել են»:

Մեր զրուցակիցը ճիշտ չի համարում նախորդ կառավարությանը եւ վարչապետին փնովելը. «Քանի որ`իրավիճակ փոխեցին: Էս իրավիճակում, ինչո՞ւ բերեցին Կարեն Կարապետյանին, ի՞նչ են ուզում դրանով ապացուցել`ես մնում եմ իմ հին մտքին`Սերժ Սարգսյանը հերթական գելթոզին է անում, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում: Հին կադրերին հանում են, Սերժ Սարգսյանը բոլորի հետ հանդիպում է, երաշխիքներ է տալիս, որ իրենց զավակները կգան եւ ամեն ինչ հստակ կընթանա: Բայց, տեսնելով այն հաշվեհարդարը, որը տեսնում է Սերժ Սարգսյանն այն մարդկանց հետ`օլիգարխներ, սուտի գողականներ, ովքեր իր համար ամենահետին հանցանքներն են գործել`սկսած ընտրակեղծարարությունից մինչեւ մարդկանց ահաբեկելը, հասկանում են, որ իրենց երեխեքն էլ ապահովագրված չեն նոր եկող եւ օսլայած օձիքներով բալիկներից»:

Suren_Sargsyan

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը «փուռը տվեց» Հովիկ Աբրահամյանին. «Բայց Հովիկ Աբրահամյանն, այսպես ասած, ավելի խորը հոտառություն ունի. դրա համար էլ, կարծում եմ, չի գալիս նիստերի: Նա հասկանում է, թե ինչ է կատարվում: Ըստ էության, որեւէ մեկը երաշխիք չունի, որ ինքը կամ իր ընտանիքը ապագա կունենան: Անկեղծ ասած, Հովիկ Աբրահամյանի կեցվածքը ես ավելի ազնիվ եմ համարում: Որպես մարդ, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ այս պահին նման քամահրանքը ճիշտ չեմ համարում: Չգիտեմ`ի՞նչ միջոցներով է Հովիկ Աբրահամյանն իր ունեցվածքը սկզբից դիզել, բայց որ ինքն աշխատող եւ կարող մարդ է… պարզապես իրենց չվստահվեց, վստահվեց Կարեն Կարապետյանին»:

Ամեն դեպքում, Սուրեն Սարգսյանը դրական է գնահատում սահմանին հարկային բեռի թեթեւացումը եւ մնացյալ`սպասվելիք, բարեփոխումները ու կասկած չունի, որ դրանք մարդկանց տնտեսական բեռը կթեթեւացնեն:

Նա այլ խնդիր է համարում այսպիսի բարոյական նկարագրով 2017-ի ընտրություններում հաղթանակը. «Հաղթանակ տանել կարող են, բայց արդյոք կարո՞ղ են մարսել»: Այս ամենին, Սուրեն Սարգսյանը կանդրադառնա առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31