Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Միայն քաղաքապետ ընտրելու շուրջ ձեւավորված դաշինքները կարող են լինել մեռելածին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2016 15:05

«Ասել, թե ընտրություններն անցան լարված մթնոլորտում, այնքան էլ տեղին չէ»,- հոկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Ըստ նրա, ընտրական գործընթացը թե՛ Վանաձորում, թե՛ Գյումրիում իրականացվել են բավականին թափանցիկ, միջազգային նորմերին համահունչ, ազատ եւ արդար. «Ժողովուրդը իր ձայնը տվեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հայտ էին ներկայացրել մասնակցելու քաղաքական այդ գործընթացին: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք բավականին շատ ականատես կլինենք նման գործընթացներին: Եվ իրականացված գործընթացը ես կարող եմ միայն բնորոշել որպես դրական, այլ խնդիր է, թե ընտրական գործընթացից հետո արդեն քաղաքապետերի ընտրությունը»:

Գագիկ Մելիքյանը համարում է Գյումրիում այն, ինչ նախատեսված էր, Ընտրական օրենսգրքով իրականացվեց, օրենքի որեւէ տառի խախտում չի գրանցվել:

Անդրադառնալով Վանաձորին՝ նա ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ գաղափարական հենք չունեցողները կարող են երկար գոյատեւել: Դաշինք ինչի՞ շուրջ, միայն քաղաքապետ ընտրելո՞ւ շուրջ, թե գաղափարական՝ հետագա գործունեության շուրջ: Կարծում եմ՝ միայն քաղաքապետ ընտրելու շուրջ ձեւավորված դաշինքները կարող են լինել մեռելածին, եւ այդպես էլ եղավ»:

Գագիկ Մելիքյանը չի կիսում նաեւ այն կարծիքը, որ ընդդիմադիր դաշինքից ընդամենը 4 ձայն է գնացել Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին. «Իսկ ո՞վ ասաց, որ 4-ն է գնացել, մի՞գուցե 6-ն  է գնացել, 7-ը: Ինչո՞վ եք համոզված, որ մյուս դաշինքներից ձայներ չեն փախել: Ոչ ոք հստակ չի կարող ասել: Թվերն այնքան էլ ճիշտ չեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31