Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2016 14:51

«Չեմ կարծում՝ նորություն է Վիկտոր Դալլաքյանի պարագայում, առաջին անգամը չէ»,- հոկտեմբերի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ սա առաջին փորձը չէ եւ վստահություն հայտնեց, որ նման փորձեր էլի կլինեն. «Չեմ ընդունում այդ ձեւաչափը, այդ ոճը, այդպես հախուռն, բուռն քննադատելով հանրապետության նախագահին, հնչեցնելով տարբեր արտահայտություններ, փորձել դիվիդենտներ շահել: Այդ երեւույթը ժողովրդի կողմից անընդունելի է, եւ ճիշտ չէ այն արտահայտությունը, որ քաղաքական դաշտ մտնելու համար պարտադիր պայման պետք է լինի անբարոյականությունը: Այդ երեւույթը շատ տգեղ է»:

Գագիկ Մելիքյանը կարծում է, որ այդպիսով Վիկտոր Դալլաքյանը ցանկանում է պատգամավոր դառնալ, սակայն, ըստ նրա, դա ճիշտ ճանապարհ չէ պատգամավոր դառնալու համար. «Վերջում չմոռանամ ասել՝ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31