Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրեսիվ աշխատանք իրականացնել եւ տեղավորվել ռուսական շուկայում. «Ա1+» (տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2016 14:37

«Թեթեւ արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձեւության օրեր» խորագրով նոր նախագիծ է իրականացվելու:  Հոկտեմբերի 17-19-ը կայանալիք միջոցառման ընթացքում կներկայացվի թեթեւ արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչեւ պատրաստի հագուստի արտադրություն՝ այդ թվում նաեւ կաշվե իրեր, գլխարկներ զարդ եւ աքսեսուարներ: «Սիգնում» ընկերության տնօրեն Նիկա Մանուկովայի խոսքերով՝ միջոցառումը նպատակ ունի համախմբել բոլորին: «Այո շատ լավ դիզայներներ ունենք, այո շատ լավ արտադրողներ ունենք, տեխնոլոգներ ունենք, բայց բոլորին կապենք իրար՝ սկսած թելի, կոճակի, սարքավորումների արտադրությունից մինչեւ դիզայն եւ տեխնոլոգիաներ, պատրաստի արտադրանք եւ նոր շուկաների նվաճում, ամբողջ շուկան մինչեւ հիմա չի կապվել»,- ասաց նա:

Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաեւ նպաստել փորձի փոխանակմանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի խոսքերով՝ միջոցառումն ուղղված է ինչպես ընկերությունների կարողությունների զարգացմանը,  այնպես էլ շատ կարեւոր դեր է հատկացված արտահանման եւ արտաքին շուկաներ մուտք գործելու համար

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31